slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Հանրապետության առաջատար բուհերի հետ նոր փոխշահավետ համագործակցության կապերի ընդլայնումը

Սույն թվականի փետրվարի 13-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոեսոր Ռուբեն Վազգենի Աղուզումցյանի հետ։ Հանդիպմանը ներկա գտնվեցին հոգեբանական փորձաքննությունների բաժնի աշխատակիցները, վերապատրաստման ուսուցողական դասընթաց և պրակտիկա անցնող անձիք՝ բաժնի պետ Անի Ռոբերտի Վարդանյանի գլխավորությամբ։

Սեմինարի բացմանը պրոֆեսոր Աղուզումցյանը հակիրճ ներկայացրեց իր ղեկավարած ամբիոնի նպատակները և հիմնախնդիրները։ Միաժամանակ հատուկ նշվեց այն աշխատանքների մասին, որոնք ուղղված են նորագույն հետազոտական և ուսուցողական տեխնոլոգիաների կիրառմանը մագիտրատուրայի և ասպիրանտուրայի թեզիսային աշխատանքներն իրականացնելիս, արդյունավետ մեթոդների ներդրմանը ուսուցման և վերապատրաստման ընթացքում՝ համատեղելով ուսուցման դասական մեթոդները (դասախոսություններ, սեմինարներ և այլն) ժամանակակից ինտերակտիվ մեթոդների հետ, ամբիոնի աշխատակիցների մասնակցությանը հիմնական և կիրառական գիտական փորձագիտական հետազոտություններում և այլն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական հոգեբանության գիտահետազոտական, գիտամեթոդաբանական, գիտ /ագործնական ոլորտին վերաբերող հիմնախնդիրները, տեղի է ունեցել հոգեբանական փորձաքննությունների բաժնի աշխատակիցների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի ներկայացում և քննարկում, պրոֆեսոր Ռ.Վ.Աղուզումցյանի կողմից անդրադարձ է կատարվել գիտական աշխատանքների կատարման առանձնահատկություններին, շեշտվել է նրանց դերը և կարևորությունը դատական հոգեբանության զարգացման, ինչպես նաև հոգեբանական փորձաքննությունների կատարման որակի կատարելագործման համար։ Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Ռ.Վ.Աղուզումցյանի կողմից անդրադարձ է կատարվել նաև կառավարման հոգեբանության հիմնադրույթներին, դրա դերին և նշանակությանը ժամանակակից կառավարման համակարգում։ Պրոֆեսոր Ռ.Վ.Աղուզումցյանի հետ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ նաև հոգեբանության բնագավառին վերաբերող և դատահոգեբանական փորձաքննությունների իրականացման համար հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներով։

28 Դեկտեմբեր 2016

Snow